Մայիսի 29-ին Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչի շրջանակում կմրցեն «Արսենալը» և «Չելսին»: Վերջին օրերին լրատվամիջոցները հեղեղված էին «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու լուրի մեկնաբանություններով: Բազում հայտնի ֆուտբոլիստներ, միջազգային կազմակերպություններ ու լրատվամիջոցներ քննադատում էին Ադրբեջանին՝ Բաքվում Մխիթարյանին անվտանգության երաշխիքներ չտալու համար:
Այսօր համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Բաքվի ոստիկանները հետևում հայ ֆուտբոլիստի խաղաշապիկով երկրպագուներին, կանգնեցնում նրանց ու զեկուցում ինչ-որ մեկին: