«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ներիշխանական հակասություններ՝ Ավինյանի ու Թորոսյանի միջև

Ներիշխանական հակասություններ՝ Ավինյանի ու Թորոսյանի միջև
29.05.2019 | 13:19

«Հրապարակը» գրել է. «Առողջապահության նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ վերջերս լարվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները․ Ավինյանը կտրականապես դեմ է Թորոսյանի կողմից շրջանառվող հակածխախոտային օրենքի նախագծին և ուզում է շրջանառությունից հանել՝ ուղարկելով լրամշակման:


Թորոսյանը նախարարությունում ասել է, որ Ավինյանը հակապետական արարք է թույլ տալիս՝ սպասարկելով ծխախոտ արտադրողների և «նարգիլե բարերի» սեփականատերերի շահը: Նաև նշել է, որ ինքը վարչապետի մակարդակով կբարձրացնի հարցը և կհաղթի Ավինյանին»:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ