Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Televisa հետուստաընկերությանը հարցազրույցում նշել է, թե ինչ կասեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու սխալ գաղափարի վերաբերյալ: «Մենք գիտեինք այդպիսի մի պատ, Բեռլինինը, որն այնքան շատ գլխացավանք պատճառեց, որն այնքան մեծ ցավեր բերեց… Երեխաներին ծնողներից բաժանելը բնական օրենքներից զուրկ է: Դա սարսափելի դաժան է: Որպեսզի ի՞նչը պաշտպանես` տարածքը, տնտեսությունը կամ ով գիտի, թե ինչը: Եթե Թրամփը նստած լիներ իմ դիմաց, կասեի նույնը: Ես այս ամենն ասում եմ հրապարակավ: Այն մարդը, որ պատեր է կառուցում, արդյունքում` ինքն է դառնում իր իսկ ստեղծած պատերի գերին»,- ասել է Հռոմի պապը: