«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մանրամասներ Քոչարյանի և նրա աջակիցների փակ հանդիպումից

Մանրամասներ Քոչարյանի և նրա աջակիցների փակ հանդիպումից
29.05.2019 | 13:23

«Հրապարակը» գրում է. « Ռոբերտ Քոչարյանի փակ հանդիպումն իր համակիրների հետ՝ «Էրեբունի պլազայում», բավականին կարճ է տևել։ Ռոբերտ Քոչարյանը կարճ ելույթ է ունեցել՝ նախ շնորհավորել է Հանրապետության տոնը, ապա շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Նաև ասել է, որ իր կյանքում շատ բանի միջով է անցել, բայց բերդով չէր անցել, այդ մի փորձությունն էլ անցավ։ Հատուկ ընդգծել է, որ ինքն այն տարիքում է, որ պետք է իր հանգիստը վայելեր, բայց քաղաքականությունն ինքը եկավ-կպավ իրեն՝ թույլ չտալով, որ իր որոշած ռեժիմով ապրի։ Հանդիպման ավարտին ֆուրշեթ է եղել, և Քոչարյանի համակիրներից ոմանք լուսանկարվել են նրա հետ»։

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ