«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Եվրամիությունում ովքեր պետք Է լինեն հանգուցային պաշտոններում

Եվրամիությունում ովքեր պետք Է լինեն հանգուցային պաշտոններում
29.05.2019 | 13:25

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել Է, որ Եվրամիության խորհուրդը ԵՄ-ի հանգուցային պաշտոնների թեկնածուներին կորոշի հունիսի գագաթաժողովում: Եվրոպայի հիմնական կառույցների ղեկավարներ պետք Է դառնան «ուժեղ առաջնորդներ: Եվրամիության ղեկավարները մայիսի 28-ին անցկացրել են ոչ պաշտոնական գագաթաժողով, որտեղ կոնսուլտացիաներ են սկսել Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ Եվրամիության դիվանագիտության ղեկավարների հանգուցային պաշտոնների թեկնածուների ընտրության շուրջ: Հեռարձակումը կատարվել Է Եվրահանձնաժողովի կայքում: Մակրոնը նշել Է, որ ԵՄ ղեկավարները համաձայնության են եկել հունիսի գագաթաժողովից ոչ ուշ որոշել Եվրոպայի հանգուցային պաշտոնների չորս ղեկավարներին: Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ի հիմական կառույցների ղեկավարներ պետք Է դառնան երկու տղամարդ եւ երկու կին, որ կունենան անհրաժեշտ որակավորումը, որ կատարեն առաջադրված խնդիրները եւ Եվրոպան կդարձնեն առավելագույնս ուժեղ: «Մեզ հարկավոր են ուժեղ առաջնորդներ, որոնք ունեն մեծ փորձ, ուժեղ օրինականություն»,- ընդգծել Է Մակրոնը:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ