«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրենին

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տնօրենին
29.05.2019 | 23:07

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված արտահանման վարկի, միջպետական այլ պայմանագրերով ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման ընթացքը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Հայաստանի Զինված ուժերի կարիքների համար ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների մատակարարման, ՀՀ ԶՈւ սպատազինության մեջ գտնվող արտադրատեսակների արդիականացման գործընթացի շուրջ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հունիսի 3-7-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության 14-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ