«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Գուդվին» ընկերության աշխատակիցները պահանջում են թույլ տալ շարունակել խաղային ապարատների շահագործումը

«Գուդվին» ընկերության աշխատակիցները պահանջում են թույլ տալ շարունակել խաղային ապարատների շահագործումը
29.05.2019 | 23:09

Բուքմեյքերական «Գուդվին» ընկերության աշխատակիցները կեսօրից երկկողմանի փակել էին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, նրանք պահանջում են թույլ տալ շարունակել իրենց պատկանող խաղային ապարատների շահագործումը:


«Մեր մոտ աշխատում են 100-ից ավելի թոշակառու մաքրուհի կանայք, որոնք ստանում են նորմալ աշխատավարձ, իրանց թոշակի հետ նորմալ իրենց ընտանիքը կարողանում են պահել», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երկար քննարկումներից հետո ստացավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։ Եթե ընդունվի, ողջ ծավալով ուժի մեջ կմտնի 2020-ի նոյեմբերից։ Ըստ նախագծի՝ արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գրասենյակների գործունեությունը բացառությամբ Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքների, գազալցակայանների հարևանությամբ գործող խաղային ապարատների շահագործումը կարգելվի օրենքի ընդունումից 10 օր հետո։
Օրենքի հեղինակ, Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում միայն «Գուդվին»-ն է, որ ունի խաղային ապարատներ, որոնք դրված են գազալցակայաններում և իրենց պահանջը, իրենց էս ամբողջ աղմուկը ընդամենը այդ ապարատների կյանքը երկարացնելուն է մղված»։


Աժ-ի դիմաց հավաքվածները խումբ էին կազմել և նրանց ուղարկել էին ԱԺ՝ բանակցությունների, ի սկզբանե նախատեսում էին հանդիպել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Հայտնեցին, որ կբացեն փողոցը, երբ իրենց կընդունեն, ի վերջո նրանց լսեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, փողոցն էլ, ինչպես խոստացել էին բացեցին:


«Գուդվին» ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը հայտնեց, որ լսել են իրենց առաջարկը. «Խոստացել են լրացուցիչ քննարկել, պատշաճ քննարկել և հաշվի առնել մեր բոլոր դիտողություններն ու անհանգստությունները։ Կոնկրետ առաջարկը եղել է հետևյալը՝ հնարավորություն տալ լիցենզավորված գործունեությանը, որ կոչվում է ավտոմատացված սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղի կազմակերպում, ինքը լիցենզավորված գործունեություն է։ Մեզ հնարավորություն տալ ընդամենը տարի ու կես աշխատելու հետ միասին դրանք շահագործել մեր բուքմեյքերական կետերում»։ «Գուդվին» ընկերության տնօրենի խոսքով՝ իրենց բողոքի պատճառն այն է, որ ի տարբերություն այլ ընկերությունների՝ իրենք կայքէջ չունեն և չեն կարող վիճակախաղերը օնլայն տիրույթում կազմակերպել։

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ