«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արարատ Միրզոյան. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիք չէ

Արարատ Միրզոյան. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիք չէ
29.05.2019 | 23:26

Անցումային արդարադատության մասին ամիսներ շարունակ քննարկումներ ենք ունեցել. այժմ որոշումներ կայացնելու ժամանակն է, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Քննարկումների ընթացքում մենք փորձել ենք հասկանալ՝ որ գործիքն ինչպիսի ազդեցություն կարող է գործել։ Հիմա պետք են հանրային լսումներ, ավելի լայն քննարկում։ Վստահ եմ՝ նախագիծն ուրվագծվում է», - ասաց նա։ Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցին՝ նկատելով, որ ընթացքում կարող են շատ նրբերանգներ ու մանրամասներ բացահայտվել։ «Վստահաբար կարող եմ պնդել, որ սա գործիք չէ որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։ Ես կարող եմ ասել, որ վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմին առնչվող, որոնց հանրությունը պետք է տեղյակ լինի», - ասաց խորհրդարանի նախագահը։

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ