«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ինչո՞ւ են միայն Ծառուկյանի օբյեկտները ստուգում

Ինչո՞ւ են միայն Ծառուկյանի օբյեկտները ստուգում
29.05.2019 | 23:36

«Մեր օրակարգում այդպիսի հարց չկա, մենք չենք քննարկել և քննարկման ենթակա չի այդ հարցը»՝ խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին՝ ԲՀԿ-ն տեսնում է որևէ հնարավորություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը, Ծառուկյանն ասաց. «Ասենք թե, ինչպես եմ վերաբերվում, ինչ-որ օրենքն է, օրենքի սահմանում կատարվել է, անօրինական բան չի եղել»: Հարցին՝ նշվում է, որ դատական համակարգի միջոցով փորձ է արվում հակահեղափոխություն իրականացնել, նա կիսո՞ւմ է այդ կարծիքը, Ծառուկյանը պատասխանեց. «Որ պետք է փոփոխություն լինի դատական համակարգում՝ ըստ Սահմանադրության, օրենքի, կարգի, մենք դա 100 անգամ ասել ենք, դրա կողմնակիցն ենք»: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվելուց հետո չի հանդիպել նրա հետ: «Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել: Կարող եք անվտանգությանը դիմել, ձեզ կտեղեկացնեն»,- ասաց նա:


Հարցին՝ ինչո՞ւ է խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց, Ծառուկյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ց եք ենթադրում, որ խուսափում եմ: Չենք զանգել, չենք տեսել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»: Նա նշեց, որ ամեն մարդ այսօր իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, բայց իրենք կապ չունեն Քոչարյանի հետ: Նա հերքեց տեղեկությունները, թե Քոչարյանն իր բիզնեսների հարցում աջակցել է իրեն. «Ես ոչ մեկի առաջ իմ այդ հարցով պարտավորություն չունեմ»:


Ծառուկյանը նաև նշեց, որ իրենք դեմ չեն անցումային արդարադատությանը կամ վեթինգին, բայց ամեն ինչ պետք է արվի ըստ Սահմանադրության և օրենքի: «Ո՞վ է ասել, որ մենք դեմ ենք: Դեմ չենք, բայց բոլորն օրենքի առաջ հավասար են, ավելի պարտավորված պետք է պատասխան տան երևացող մարդիկ, կուսակցության ղեկավարները, պատգամավորները: Ես դրա մասին միշտ ասել եմ, բայց դա միայն չպետք է վերաբերի Ծառուկյանին՝ գնան-գան Ծառուկյանին ստուգեն: Էսօր ինչի՞ են միայն Ծառուկյանի օբյեկտները ստուգում, ո՞նց կարելի է: Մարդիկ պետք է մի քիչ բարի լինեն, մարդու արածը գնահատեն: Գալիս է ժամանակը, նոր մարդիկ պետք է գործով զբաղվեն, ոչ թե բամբասանքով, «մուտիլովկով», մարդիկ հոգնել են, ես էլ եմ հոգնել դրանից»,- ասաց նա:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ