ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք սպասում ենք Հայաստանի վարչապետին»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Չինաստանի ղեկավար Սի Ձինպինից բացի օտարերկրյա ղեկավարներից ով է մասնակցելու համաժողովին: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կտևի հունիսի 6-8-ը: