«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հերթական խռովությունը՝ դատավորների և ԲԴԽ-ի միջև

Հերթական խռովությունը՝ դատավորների և ԲԴԽ-ի միջև
30.05.2019 | 13:01

«Ժողովուրդը» գրել է. «Մայիսի 27-ին դատավորների ժողովում ընդունված հայտարարությունը՝ ԲԴԽ-ի անգործության մասին լուրջ քննարկման առիթ է դարձել ԲԴԽ-ի անդամների միջև: ԲԴԽ անդամներից ոմանք ներքին կարգով խոսել են դատավորների հետ և հետաքրքրվել, թե ինչու են նման բան արել:

«Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել, գնացել էր, իսկ մենք էլ կարող էինք այդ ամենից հետո ձեզ հետ համագործակցված աշխատել, բայց դուք ժողով արեցիք ու ԲԴԽ-ին ասեցիք, որ կառույցը անգործության է մատնված»,-ընդգծել են ԲԴԽ անդամները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորներից շատերն էլ ԲԴԽ անդամներին բացատրել են, որ իրենց քայլը պայմանավորված է եղել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի՝ դատական համակարգի հասցեին կոշտ հայտարարություններով: Ու միայն դրանից հետո են դատավորները որոշել արտահերթ ժողովի տեքստում ընդգծել, որ ԲԴԽ-ն անգործության է մատնված:


Իսկ ահա ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել էր. «Ի պաշտոնե մենք ստանում ենք որոշակի տեղեկություններ անձանց մասին, որտեղ գրված է ընդհանուր արտահայտություն, որ անձն ունի կոռուպցիոն հակումներ: Այստեղ ինձ մոտ մեծ հարցական նշան է առաջանում, ուրեմն այստեղ պետք է երկու բան անել, կամ օպերատիվ հետախուզական միջոցներով այդ կոռուպցիոն հակումները պարզել և այդ անձին անարգանքի սյունին գամել, կամ անել կաշառքի պրովոկացիա, ինչպես Վրաստանում էին անում: Եթե անձը ունի կոռուպցիոն հակումներ, ապա այդ հակումները բացահայտել, կոնկրետ գործով բռնել և կրկին անարգանքի սյունին գամել»»:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ