«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Երևանն ընդունեց Զասին. ինչո՞ւ որոշվեց զիջել դիրքերը

Երևանն ընդունեց Զասին. ինչո՞ւ որոշվեց զիջել դիրքերը
30.05.2019 | 13:05

«168 ժամը» գրել է. «Կարծում եմ՝ Հայաստանին այլ երաշխիքներ պետք չեն եկել, պարզապես այս իրավիճակը կառույցում չէր կարող անվերջ ձգվել՝ հանգեցնելով ավելի լուրջ խնդիրների գործընկեր երկրների հետ: Ակնհայտ է, որ նման փուլ ևս կարող էր լինել: Այդ հանգամանքը ևս իր դերակատարությունն ունեցավ: Հայկական կողմը չէր կարող հաշվի չառնել հայ-ռուսական ռազմատեխնիկական և պաշտպանական ոլորտում համագործակցությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին: Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, որ ձևավորված կոնսենսուսը ուրախալի է, սակայն մինչ այդ ծավալված տարաձայնությունները ցույց տվեցին մի շարք բացեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել: Նրա խոսքով՝ Զասի այցը Հայաստան ցույց է տալիս, որ տարաձայնություններն այս հարցի շուրջ ավարտվել են: «Ռուսաստանը, ըստ էության, հարցը թողեց անլուծելի այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը զիջի իր դիրքերը, քանի որ հասկանալի էր, որ Հայաստանը միայնակ երկար չի դիմակայելու ստեղծված իրավիճակին»,- ասել է նա»:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ