«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գուաիդոն հայտարարել է, որ ընդդիմության և իշխանության բանակցությունները տապալվել են, Մադուրոն՝ ոչ

Գուաիդոն հայտարարել է, որ ընդդիմության և իշխանության բանակցությունները տապալվել են, Մադուրոն՝ ոչ
30.05.2019 | 13:10

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ Բոլիվարյան Հանրապետության ժողովուրդը կրկին կվերադառնա փողոցներ, քանի որ իր կողմնակիցների և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայացուցիչների միջև Նորվեգիայում ընթացող բանակցությունները ձախողվել են: Fox Business-ի հետ զրույցում նա ասել է. «Որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, ուստի միակ հնարավորությունն այն է, որ մենք շարունակենք փողոցում մնալ»: Վենեսուելական ընդդիմությունը «մտադիր է հասնել կոնֆլիկտի լուծմանը»: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է Նորվեգիայում վենեսուելական ընդդիմության հետ երկխոսության երկրորդ օրվա ավարտի մասին և հայտարարել, որ գաղտնի բանակցություններն ընթանում են արդեն երկու-երեք ամիս: Մադուրոն նշել է, որ իշխանության կողմից բանակցություններին մասնակցում են Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասը, Կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը և Միրանդայի նահանգապետ Հեկտոր Ռոդրիգեսը: «Մեր ուղին երկխոսությունն է, հարգանքը Սահմանադրության նկատմամբ, խաղաղությունը, ժողովրդավարությունը, զարգացումը և խնդիրների լուծումը»,- ասել է Մադուրոն:


Վենեսուելայի նախագահն ընդդիմության հետ գաղտնի բանակցությունները գնահատել է կառուցողական: «Ես պատվիրակություն եմ կազմել, որը գաղտնի բանակցում է արդեն երկու-երեք ամիս, իսկ այժմ Նորվեգիայում նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Ես Վենեսուելայի համար խաղաղ համաձայնություն եմ ուզում և իմ երկրից այդ հարցում աջակցություն եմ խնդրում»,- նշել է Մադուրոն:

Դիտվել է՝ 252

Մեկնաբանություններ