Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցելու ԱՄՆ-ի հետ: «Մենք չենք բանակցելու ամերիկացիների հետ, քանի որ բանակցությունները որևէ իմաստ չունեն, և դա նույնիսկ կարող է վնաս հասցնել»,- ասել է Խամենեին: Նա նշել է, որ Իրանը չի հրաժարավում բանակցել այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի հետ: Թեհրանի մտահոգությունը բանակցությունների առարկան է: «Մենք չենք քննարկելու հեղափոխությանն առնչվող առանցքային հարցեր, մենք չենք բանակցելու մեր ռազմական հնարավորությունների շուրջ»,- ասել է նա: