«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան․ Տնտեսությունն ունի լավ տրամադրություն

Նիկոլ Փաշինյան․ Տնտեսությունն ունի լավ տրամադրություն
30.05.2019 | 22:52

Այսօր կառավարության նիստում անդրադառնալով ապրիլին գրանցված 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և կառավարության խնդիրն է խթանել լավ տրամադրությունը․ «Ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունը ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»: Փաշինյանն ասաց, որ այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, շինարարության ոլորտում աճը ավելի քիչ է, քան սպասվում էր (շինոլորտը աճել է 1,8 տոկոսով), առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 16,2 տոկոսով, արտահանումը՝ 9,9 տոկոսով:


Վարչապետն առանձնացրեց նաև միջին ամսական անվանական աշխատավարձի աճը՝ այս ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ 7,7 տոկոսով, որը կառավարության քայլերի արդյունքում առաջիկայում «ավելի դրական կդառնա»․ «Նախորդ ամիսներին, պետք է խոստովանել, որ մենք շատ կենտրոնացած էինք տնտեսության վրա, և հիմա պետք է էդ կենտրոնացվածությունը չթուլացնելով՝ նաև այլ, մեզ հայտնի ոլորտներում առկա խնդիրները քայլ առ քայլ լուծենք: Որովհետև ամբողջական բարեփոխումները շատ կարևոր են, որպեսզի տնտեսությունը լավ տրամադրությունը փոխակերպի տևական և կայուն զարգացման փուլի: Եվ դա մենք անպայման կանենք»:

Դիտվել է՝ 300

Մեկնաբանություններ