«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արթուր Վանեցյան. Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է

Արթուր Վանեցյան. Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է
30.05.2019 | 22:57

Սամվել Բաբայանի կողմնակիցների հետ կապված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է՝ կառավարության նիստից հետո հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ շեշտելով, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործը ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է, որևէ դավադրություն կամ, չգիտեմ, ինչ-որ մի բան ման գալ պետք չի՝ դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է», - ասաց Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 281

Մեկնաբանություններ