«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԵՊՀ ռեկտորի ժՊ ընտրվեց Գեղամ Գևորգյանը

ԵՊՀ ռեկտորի ժՊ ընտրվեց Գեղամ Գևորգյանը
30.05.2019 | 23:00

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը:
ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գևորգյանին ամիսներ առաջ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը ազատել էր աշխատանքից։ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Սիմոնյանն իրեն աշխատանքից հեռացրել էր «իշխանությունների հետ գաղտնի համագործակցության և կասկածելի գործարքների գնալու համար»` պնդելով, թե նման բան չի եղել։ Չբացառելով, որ բուհի գործերին լինեն քաղաքական միջամտություններ՝ ռեկտորի ժՊ-ն նշեց, թե ինքը դա թույլ չի տա. «Քաղաքական ճնշումներ չեն լինելու»։ Առաջադրվել էր նաև ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը, սակայն նա չընտրվեց։

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ