Արցախի ՊՆ հերքում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության տեղեկությունը, թե Ակնայի (Աղդամ) հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը:
Շփման գծի ողջ երկայնքով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում «ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից»: