«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արարատ Միրզոյան. Նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն, դեմարշ չկա

Արարատ Միրզոյան. Նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն, դեմարշ չկա
30.05.2019 | 23:08

Սահմանադրական դատարանի դատավորի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։ Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծելով, որ այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի և նախագահի պատկերացումները համընկնեն։

«Խնդրում եմ սա բոլորովին չմեկնաբանել որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն։ Տեսնենք՝ հաջորդը առաջադրումն ինչպես կլինի։ Բոլորովին դեմարշ չկա։ ԱԺ-ն պետք է ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին առաջադրում է նախագահը», - ասաց ԱԺ խոսնակը։ Լրագրողներից մեկին, որ նշեց՝ փաստացի ԱԺ-ն անվստահություն է հայտնում ՀՀ նախագահի ինստիտուտին՝ մերժելով ՍԴ դատավորի նրա թեկնածուին, Արարատ Միրզոյանն խորհուրդ տվեց նման քաղաքական հայտարարություններ չանել, ավելին՝ պատասխան հարց ուղղեց՝ գուցե թողնի՞ լրագրությունը և զբաղվի քաղաքականությամբ։ «Ես նման պնդում չէի անի», - շեշտեց խորհրդարանի նախագահը։

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ