Այսօր խորհրդարանում պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին։ ՀԾԿՀ անդամների պաշտոնում վարչապետի կողմից առաջադրված բոլոր չորս թեկնածուներն էլ ընտրվեցին։
Նրանք են՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյանը, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանը և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը: