«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արարատ Միրզոյան. Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներն իրենց միջնորդությամբ պատմության մեջ կմնան

Արարատ Միրզոյան. Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներն իրենց միջնորդությամբ պատմության մեջ կմնան
30.05.2019 | 23:10

Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ իրենց խմբակցությունում քննարկվե՞լ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցը, որը մայիսի 28-ի տոնակատարությունների ժամանակ Ապարանում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ էր։

«Ես նման քննարկման չեմ մասնակցել, իսկ փոխվարչապետը պարտավոր է, կարծում եմ, հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Հիմա կարելի է մտածել՝ ինչու՞ Տիգրան Ավինյանն Աղվան Հովսեփյանի հետ... Ես տոնակատարությունների կազմակերպման հետ որևէ առնչություն չեմ ունեցել», - ասաց խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու՞ տոնին հրավիրված չէին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։ Արարատ Միրզոյանը հավաստիացրեց, որ մայիսքսանության տոնակատարություններին Արցախի ղեկավարության ներկա չգտնվելը կամ ցանկացած այլ գործոն չի կարող սեպ խրել հայկական երկու պետությունների միջև։ «Եթե որևէ մեկը փորձի սեպ խրել, ես դա կորակեմ ազգային դավաճանություն», - ասաց ԱԺ խոսնակը՝ չցանկանալով մեկնաբանել Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար միջնորդության դրվագը։ «Մարդիկ քաղաքական գործիչներ են և անհրաժեշտ են համարել այդպիսի միջնորդություն կատարել։ Պատմության մեջ նրանք այդ քայլով կմնան։ Ինչո՞ւ փորձել կանխել», - ասաց ԱԺ նախագահը։

Դիտվել է՝ 304

Մեկնաբանություններ