Հնդկաստանի նոր կառավարության գերակայությունը կդառնա հանրապետության միասնության և տարածքային ամբողջականության պահպանումը, ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
«Հնդկաստանը հպարտանում է բոլոր այն տղամարդկանցով ու կանանցով, որ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Մեր կառավարությունը հնարավորը կանի, որ պահպանի Հնդկաստանի միասնությունն ու տարածքային ամբողջականությունը: Ազգային անվտանգությունը մեր գերակայությունն է», - ասել է Մոդին Նյու Դելիում Ազգային զինվորական հուշահամալիրում: