Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել C-400 զենիթահրթիռային համակարգերը: Մոսկվան կարծում է, որ գործարքը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության ավելացմանը՝ հայտնում է Bloomberg-ը` վկայակոչելով ևս երկու աղբյուրի: «Ռուսաստանի պատասխանն Իրանի խնդրանքին արտացոլում է Պարսից ծոցում ուժերի նուրբ հավասարակշռությունը, որտեղ կոնֆլիկտ է հասունանում Իսլամական Պետության և ԱՄՆ-ի ու նրանց արաբական դաշնակիցների միջև»,- գրված է հայտարարության մեջ: Տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: