«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նախապատմական «կորուսյալ» աշխարհ Հյուսիսային ծովում

Նախապատմական «կորուսյալ» աշխարհ Հյուսիսային ծովում
31.05.2019 | 13:20

Բրեդֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները Հյուսիսային ծովում քարե դարաշրջանի «կորուսյալ» աշխարհ են հայտնաբերել: 11-օրյա գիտարշավի ընթացքում մասնագետները փորձանմուշներ են վերցրել և պարզել, որ լանդշաֆտի և քարացած մնացորդների տարիքը կարող է հասնել մոտ 10 000 տարվա:

Ուսումնասիրվող տարածքն ընկած է Բրիտանիայի արևելյան ափերի և Հյուսիսային ծովի հարավային մասում գտնվող մայրցամաքային հատվածի միջև:
Նախկինում փորձագետները պարզել են, որ ծովի հատակին պնդացած տորֆի հետքեր են հայտանաբերել: Նրանց կարծիքով՝1200 տարի առաջ այս տարածքում կարող էին բնակվել որսորդությամբ և հավաքչությամբ զբաղվող նախամարդիկ: Մոտ 4000 տարի անց տեղանքը հեղեղվել է: Մասնագետները մտադիր են շարունակել ուսումնասիրությունները տարածաշրջանում:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ