«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մհեր Գրիգորյանը հրաժե՞շտ կտա փոխվարչապետի պաշտոնին

Մհեր Գրիգորյանը հրաժե՞շտ կտա փոխվարչապետի պաշտոնին
31.05.2019 | 13:23

«Ժամանակը» գրում է. «Կառավարությունում սպասվող կադրային փոփոխությունները կարող են առնչվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:


Վարչապետ Փաշինյանին Գրիգորյանը պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ նա համարում էր, որ Գրիգորյանը տնտեսության մեծ գիտակ է: Մինչդեռ Գրիգորյանը այդպես էլ որեւէ տնտեսական հրաշք չգործեց, բացի իր անձնական հարցերը լուծելուց: Նա այդպես էլ չդարձավ թիմի անդամ, քանի որ կառավարություն էր եկել «Արդշինբանկից», որը կապվում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ Գրիգորյանին կարող է փոխարինել ուժային կառույցներից մեկի ղեկավարը, ամենայն հավանականությամբ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ