«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դանուբում շրջված զբոսանավի ուղևորների որոնողական աշխատանքները շարունակվում են

Դանուբում շրջված զբոսանավի ուղևորների որոնողական աշխատանքները շարունակվում են
31.05.2019 | 13:25

Բուդապեշտում շարունակվում են երեկ Դանուբում շրջված զբոսանավի ուղևորների որոնողական աշխատանքները: Վերջին տվյալներով դժբախտ պատահարի զոհ է դարձել առնվազն 7 մարդ, 7-ը փրկվել են, ևս 21 -ը համարվում են անհետ կորած:
Զբոսանավը, որ կառուցվել էր 70 տարի առաջ՝ Խորհրդային Միությունում, մեկ այլ նավի էր բախվել Մարգիտ կամրջից քիչ հեռու՝ Հունգարիայի խորհրդարանի շենքի մերձակայքում: Ուղևորների գերակշռող մասը Հարավային Կորեայից ժամանած զբոսաշրջիկներ էին:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ