«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ապրիլին արձանագրվել է ապրանքների արտահանման 9,9% աճ

Ապրիլին արձանագրվել է ապրանքների արտահանման 9,9% աճ
31.05.2019 | 22:53

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա ապրիլին արձանագրվել է ապրանքների արտահանման 9,9% աճ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ որոշ ապրանքային խմբեր ունեցել արտահանման երկնիշ աճ։ Արտահանման աճը ձևավորվել է ինչպես արտահանման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքների շնորհիվ, այնպես էլ արտահանման կառուցվածքում փոքր տեսակարար կշիռ ունեցող, սակայն աճի մեծ ներուժ ունեցող ապրանքների դրական ցուցանիշների հաշվին։
«Հաջորդ շաբաթվա ընթացքում կներկայացվեն նաև Վիճակագրական կոմիտեի կողմից ամփոփված՝ ապրանքների արտահանման ամբողջական վիճակագրական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ