«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ապրիլյան իրադարձությունները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը

Ապրիլյան իրադարձությունները կուսումնասիրի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը
31.05.2019 | 23:02

2016-ին ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծվել է ԱԺ Քննիչ հանձնաժողով, այսօր խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովը ստեղծվել է ԱԺ 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:


ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Այս հանձնաժողովի նախագահն է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ