Սիցիլիայի կղզու երկինքն մայիսի 31-ի գիշերը յուրօրինակ փայլ է ստացել: Վերջին օրերին ակտիվացած Էտնա հրաբխի ժայթքումից աննկարգրելի գեղեցիկ տեսարան է առաջացել երկնքում, ինչը ֆիքսել են BBC News-ի տեսախցիկները:
Էտնայից հորդող հրեցոլք լավայի ժայթքումը գրավել է թե՛ տեղի բնակիչներին, թե՛ զբոսաշրջիկներին:
Նշենք, որ Եվրոպայի ամենաակտիվ հրաբխից նման ժայթքումներ նկատվում են տարին մի քանի անգամ: Այս անգամ այն ժաթքել է առավոտ կանուխ՝ արևածագին՝ ո՛չ լուսավոր, ո՛չ էլ մթամած երկնքի ֆոնին: