ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած բանաձևով` հունիսի 3-ը հռչակվել է Հեծանվի համաշխարհային օր: Հեծանվային Ֆեդերացիան և ՄԻՄՈ-ն հրավիրում են միանալու Հեծանվի համաշխարհային օրվան: Հեծանվի համաշխարհային օրվան ընդառաջ Շահումյանի հրապարակում կլինի միջոցառումների շարք` հեծանվաշքերթ, հեծանվային մրցաշար, ինչպես նաև ՄԻՄՈ հավելվածի թողարկում: Հեծանվի համաշխարհային օրը իրենց ողջույնի խոսքը կասեն qաղաքապետը և վարչապետը: Հեծանվաշքերթը կմեկնարկի Շահումյանի հրապարակից, ժամը 17:00 -ին: Միջոցառման պաշտոնական բացումը, MIMO Bike հավելվածի մեկնարկը՝ ժամը 18:15-ին: 19:00-ին տեղի կուեննա «Երևանյան գավաթ» սիրողական հեծանվասպորտի երևանյան հինգերորդ մրցաշարը: Որից հետո կհանձնեն մրցանակները: Միջոցառման փակումը՝ ժամը՝21:00-ին:
ՄԻՄՈ-ն հեծանվային սմարթ վարձույթի ծրագիր է, որի առաքելությունն է զարգացնել Հայաստանում հեծանվային մշակույթը և դարձնել այն թե ֆինանսապես,թե ֆիզիկապես հասանելի յուրաքանչյուրի համար: Ինչպե՞ս է աշխատում ՄԻՄՈ-ն: Վերցնում ես ՄԻՄՈ հեծանիվը ցանկացած տեղից, սկանավորում ես այն, քշում որքան ուզում ես ու վերջում թողնում որտեղ ուզում ես: