«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել Սիրիա՝ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից

Մայք Պոմպեո. ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել Սիրիա՝ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից
01.06.2019 | 12:39

ԱՄՆ-ն ցանկանում է խուսափել Սիրիայի հարավային տարածաշրջաններ Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերից, Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: «Մեր նպատակը Սիրիայի խնդրի քաղաքական լուծումն է ՄԱԿ-ի 2245 բանաձևին համապատասխան: Մենք վաղուց ենք աշխատում դրա վրա: Մյուս կարևոր տարրն այն է, որ փորձում ենք խուսափել ռիսկերից: Մենք ցանկանում ենք նվազագույնի հասցնել Սիրիայի հարավում Թուրքիայի հետագա ներխուժման ռիսկերը», - ասել է Պոմպեոն՝ ավելացնելով, որ իրենք դիմել են եվրոպացի գործընկերներին՝ պարզելու կաջակցեն: Նա ավելացրել է, որ վերջնական պլանը կմշակվի դաշնակիցների ՊՆ նախարարությունների փոխգործակցության շրջանակներում:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ