«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Պուտինի հրամանով Սիմֆերոպոլի օդանավակայանը կկոչվի Այվազովսկու անունով

Պուտինի հրամանով Սիմֆերոպոլի օդանավակայանը կկոչվի Այվազովսկու անունով
01.06.2019 | 12:40

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Սիմֆերոպոլի օդանավակայանը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով կոչելու մասին։ Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:

«Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից՝ մայիսի 31-ից»,- տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:


Նշենք, որ Սիմֆերապոլի օդանավակայանի անվանման համար հավակնորդների ցանկում ընդգրկված էին նաև Մաքսիմիլիան Վոլոշինը, Իսմայիլ Գասպրինսկին, Ալեքսանդր Գրինը, Դմիտրի Մենդելեևը, Անտոն Չեխովը:

Հավելենք, որ «Ռուսաստանի մեծագույն անուններ» ակցիայի շրջանակներում հայտարարվել է նաև, որ Կալինինգրադի օդանավակայանն էլ կարող է անվանվել ի պատիվ մարշալ Բաղրամյանի:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ