ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը և ՌԴ առաջին փոխվարչապետ, Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հունիսի 6-ին կմասնակցեն Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացմանը: Արարողությանը կմասնակցեն ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Հանդիպման մոդերատորը կդառնա «NBC News»-ի թղթակից Կիր Սիմոնսը: Համաժողովի մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքով կդիմի Պետերբուրգյան նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը: ՊՄՏՀ-ն անցկացվելու է հունիսի 6-8-ը: