«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԱՊՀ-ի վարչապետների խորհրդի հաջորդ նիստը՝ Մոսկվայում

ԱՊՀ-ի վարչապետների խորհրդի հաջորդ նիստը՝ Մոսկվայում
01.06.2019 | 12:48

ԱՊՀ-ի վարչապետներ խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում՝ հոկտեմբերին, հայտնել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: «Ռուսաստանի առաջարկությամբ որոշում է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Մոսկվայում 2019-ի հոկտեմբերի 25-ին», - ասել է նա Աշխաբադում կայացած հանդիպումից հետո։ Խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում Լեբեդևը նշել է, որ Աշխաբադի հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են առաջարկությանը: «Ցանկանում եմ ընդգծել, որ նիստը տեղի է ունենալու Մոսկվայում, բայց Թուրքմենստանի նախագահությամբ, որը պահպանում է իր նախագահությունը մինչև ընթացիկ տարվա վերջը», - ասել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահը:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ