ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները «գերազանց» կարող է կատարել Բորիս Ջոնսոնը, եթե Պահպանողական կուսակցությունը պաշտպանի նրա թեկնածությունը: The Sun-ին հարցազրույցում Թրամփն ասել է. «Նա ինձ դուր է գալիս, նա ինձ միշտ է դուր եկել… Չգիտեմ՝ նրան կընտրեն, թե ոչ, բայց ես համարում եմ նրան շատ լավ մարդ և շատ տաղանդավոր անձնավորություն»: Նա հավելել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և ԱՄՆ-ի մասին: