ԱՄՆ-ը լուրջ հետևանքներով է սպառնացել Հնդկաստանին, եթե գնի ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր՝հայտնել է The Times Of India-ն: «Հնդկաստանի կողմից S-400 համակարգերի ձեռքբերումը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի և Հնդկաստանի հետագա համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում»՝ հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտից: Հնդկաստանը որոշել է ձեռքբերել ռուսական S-400 համակարգեր: ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել էր 2018-ի հոկտեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցի ընթացքում: S-400 համակարգերը Հնդկաստան պետք է հասնեին 5 տարում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Դելիի քայլն անպատասխան չթողնել: