«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ԲԴԽ և ԵԽ պատվիրակության անդամները քննարկել են դատաիրավական ոլորտում ակնկալվող փոփոխությունները

ԲԴԽ և ԵԽ պատվիրակության անդամները քննարկել են դատաիրավական ոլորտում ակնկալվող փոփոխությունները
01.06.2019 | 13:02

Բարձրագույն դատական խորհրդում կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, անդամ Անի Մխիթարյանը: Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Քաղաքական հարցերով տնօրինության քաղաքական խորհրդական Մաքսիմ Լոնգանգը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար տիկին Հաննե Յունկերը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան և Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ տիկին Լիլիթ Դանեղյանը: Քննարկման առանցքային հարցադրումներն էին դատաիրավական բարեփոխումների առնչությամբ դատական իշխանության ներկայացուցիչների պատրաստակամությունը, դատական համակարգի հիմնախնդիրները, շուտափույթ լուծման տեսլականը, այդ համատեքստում միջազգային կառույցների աջակցության ուղիները:


Կողմերն ընդգծել են բարեփոխումների գործընթացը բացառապես Սահմանադրության դրույթներին, միջազգային չափանիշներին համահունչ երաշխավորելու անհրաժեշտությունը: Առանձնացվել է այն խնդիրը, որ բարեփոխումների ընթացքում պետք է ուշադրության կենտրոնում պահել դատական իշխանության անկախության, որպես մարդու արդար դատաքննության իրավունքի երաշխիքի հիմնադրույթը:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը նկատել է, որ Բարձրագույն դատական խորհրդում անցած մեկ տարում մշակվել և շրջանառության մեջ է դրվել արդարադատության արմատական բարելավմանը միտված հայեցակարգ, համակարգված բացահայտվել են բոլոր հիմնախնդիրները, և նախանշվել են հաղթահարման վեկտորները: Ընդգծվել է, որ ԲԴԽ-ն հավուր պատշաճի աջակցելու է երկրում սկիզբ առած նախաձեռնություններին և ակնկալում է այդ գործընթացների մեջ դատավորների անհրաժեշտ ներգրավվածությունը:


Կողմերը միակարծիք էին, որ բարեփոխումների արդյունքում բացառվելու է որևէ խտրական վերաբերմունք, այն իրագործվելու է միայն հստակ ու արդարացի չափանիշների հենքով, իսկ արդյունքում բարելավվելու է դատավորների սոցիալական և նյութական ապահովվածությունը, ամրապնդվելու են դատական իշխանության անկախության հիմքերը և բացառվելու են կոռուպցիոն ռիսկերը:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ