ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար պայքարելու մասին պաշտոնապես կհայտարարի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում, հունիսի 18-ին։ «Ես կհայտարարեմ նախագահական պաշտոնավարման երկրորդ ժամկետի մասին առաջին տիկին Մելանյայի, փոխնախագահ Մայք Փենսի և երկրորդ տիկին Քարեն Փենսի հետ, Օռլանդոյում՝ Ֆլորիդա, 20 հազար տեղ ունեցող Amway կենտրոնում։ Միացեք մեզ այդ պատմական հանրահավաքի ժամանակ»,-գրել է նա։