«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սորոսի հիմնադրամի վերջնագիրը

Սորոսի հիմնադրամի վերջնագիրը
01.06.2019 | 13:04

«Փաստը» գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանը իշխանությունների առջև հանձնառություն է ստանձնել ազատվել մի շարք կադրերից, մասնավորաբար առաջին քայլերից մեկը կլինի ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, պատճառը Սորոսի հիմնադրամի վերջնագիրն է: Խնդիրն այն է, որ Վահագն Վարագյանը, ի պաշտոնե զբաղվելով ԵՊՀ ակտիվ ուսանողական խմբերի հետ աշխատանքով, թույլ չի տվել Սորոսի ֆինանսավորած հ/կ-ներին գործունեություն ծավալել ԵՊՀ-ում: Մեր աղբյուրները նշում են, որ «Ռեստարտ» նախաձեռնությունը ԵՊՀ-ում տապալվել է հենց Վարագյանի գործողությունների շնորհիվ: Եվ քանի որ իրավիճակ է փոխվել և Սորոսի հիմնադրամն իրեն իշխանության բաժնետեր է համարում, եկել է Վարագյանի համար հատուցման, իսկ «սորոսական» հ/կ-ների համար՝ իրենց անխոչընդոտ մուտքը Մայր բուհ ապահովելու ժամանակը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ավելորդ աղմուկից և համալսարանականների դիմադրությունից խուսափելու համար ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գևորգյանին հանձնարարվել է ոչ թե ուղղակի աշխատանքից ազատել Վահագն Վարագանին, այլ մեկ ամսում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ գումարել և ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու որոշում կայացնել»:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ