«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ո՞վ կամ ովքե՞ր են սպառնում Արարատ Միրզոյանին

Ո՞վ կամ ովքե՞ր են սպառնում Արարատ Միրզոյանին
01.06.2019 | 13:06

«Հրապարակը» գրում է. «Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ՝ ԱԺ խնդրանքով, գործադիրը պահուստային ֆոնդից 85 մլն դրամ հատկացրեց «տեխնիկական հագեցվածության բարելավման նպատակով»: Այդ գումարով 4 ռենտգենային զննող սարք պետք է գնեն։ Երեքը տեղակայվելու են խորհրդարանի անցակետերում, մեկը՝ ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ։ Նախկինում՝ անգամ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, ԱԺ որևէ նախագահի մոտ այդպիսի մտահոգություն չի առաջացել։ Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանն անհանգստացած իր անվտանգությամբ, ո՞վ կամ ովքե՞ր են սպառնում իրեն՝ երեկ մեր լրագրողը հետաքրքրվել է Միրզոյանից։ Նա պատասխանել է, որ նման խորհուրդ է տվել ԱԺ պետական պահպանությունն իրականացնող ծառայությունը։


Մինչ այդ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից տեղեկացել էինք, որ սարքը դեռ չի տեղադրվել, և բանակցում են գերմանական ընկերության հետ՝ առաջիկայում Հայաստան ներկրելու համար։ «Ինչպե՞ս եք ապահովում ձեր անվտանգությունը, սարքի տեղադրումը կարող է ամիսներ ձգվել»․ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նետել է․ «Մի կերպ յոլա եմ գնում»»։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ