«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հարցերը լուծվում են միայն փողոց փակելով

Հարցերը լուծվում են միայն փողոց փակելով
01.06.2019 | 13:07

«Ժամանակը» գրում է. «Հայաստանում ավելի ու ավելի է արմատանում այն մտայնությունը, որ իշխանությունների հետ հնարավոր է խոսել և ինչ-որ զիջումներ պոկել միայն հրապարակային պայքարի՝ փողոց փակելու կամ ցույց անելու միջոցով:


Արմավիր ՋՕՄ-ի 300-ից ավելի աշխատակիցներ արդեն 6 ամսից ավելի չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը, և այդ պարտքը գերազանցում է 200 մլն դրամը: Իշխանությունները, իհարկե, կարող են ասել, որ ՋՕՄ-ը ոչ թե պետական, այլ ինքնակազմակերպվող և ինքնակառավարվող կառույց է, բայց հենց հարցը գալիս է ՋՕՄ-ի պետ կամ տեղակալ նշանակելուն և իրենց կադրերին տեղավորելուն, դրա մասին միանգամից մոռանում են»:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ