«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՀՀ նախագահը ստորագրել է նախարարներ նշանակելու մասին հրամանագրերը

ՀՀ նախագահը ստորագրել է նախարարներ նշանակելու մասին հրամանագրերը
01.06.2019 | 23:59

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրերով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար, Տիգրան Խաչատրյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից ու նշանակվել էկոնոմիկայի նախարար, Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության և գիտության նախարարի պաշտոնից և նշանակվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Սուրեն Պապիկյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից ու նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հակոբ Արշակյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից և նշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:


Օրենսդրական փոփոխություններով նախարարությունների թիվը կրճատվեց՝ 17-ից 12-ի: Միավորվեցին Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները, Գյուղատնտեսության նախարարությունը միավորվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ