«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ընդդեմ Իրանի

Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել ընդդեմ Իրանի
02.06.2019 | 00:01

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Մեքքայում միջազգային համաժողովի շրջանակներում Պարսից ծոցի պետությունների ղեկավարներին և միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ տարածաշրջանում իրադրության հետագա լարումը կանխելու համար:

«Իրանի խափանարար գործողություններին հակազդող վճռական և հստակ քայլերի բացակայության հետևանքով մենք տեսնում ենք, որ իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի է սրվում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը, որ կատարի իր պարտականությունները և բոլոր հնարավոր միջոցներով վերջ տա Իրանի միջամտությանը հարևան պետությունների ներքին գործերին», - հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ