«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալեն Սիմոնյան. Հերիք եղավ, բոլ եղավ

Ալեն Սիմոնյան. Հերիք եղավ, բոլ եղավ
02.06.2019 | 00:09

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Fip.am-ի հրապարակման վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հերքմանը։ Ըստ կայքի հրապարակման՝ Ալեն Սիմոնյանը կեղծ հայտարարագրեր է ներկայացրել՝ հավանաբար ապօրինի հարստացումը թաքցնելու համար, ի պատասխան Սիմոնյանը հայտարարել էր, թե այդ տեղեկութուններն անհեթեթություն են, նշված տվյալները՝ կեղծ և ներկայացրել էր իր ունեցվածքի վերաբերյալ տեղեկատվություն:


Այսօր Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի պարզաբանումներին, գրել է.
«Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ, ըստ էության, հաստատել է FIP.am-ի հետաքննությունը։
1. Ալենը հաստատել է, որ պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագրում գրել է ոչ այն մեքենան, որն ունեցել է պաշտոնը ստանձնելիս, այլ ավելի թանկ մեքենա, որը ձեռք է բերել պաշտոնը ունենալու օրոք։ Սա, արդեն, հանցագործություն է։
2. Ալենը պնդում է, որ մեքենաների գնի տարբերությունը վարկով է վճարել, բայց այդ ընթացքում իր վարկերը չեն ավելացել։


3. Հետաքննությունում ասվում է, որ Ալենի հնարավոր ապօրինի հարստացման չափը մոտ 7 միլիոն դրամ է։ Ալենը դա նվազեցնում է մինչև մոտ 10 հազար դոլար, որ, երևի, գումարը պակաս լինի ապօրինի հարստացման քրեական շեմից (5 միլիոն դրամ)։ Հենց այս պատճառով է Ալենը շարունակում գաղտնի պահել հին մեքենայի վաճառքի արժեքը։
Ալենի գրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ինքը չի կարողանում բացատրի, թե որտեղի՞ց իրեն Mitsubishi-ի ու Range Rover-ի գնի տարբերությունը և հիմնավորի այդ եկամուտի օրինականությունը (հետաքննությունում հիմնավորվել է, որ խնայողություններից չի)։ Այս ամենի մասին Ալենը պետք է պատմի ոչ միայն հանրությանը, այլև քննիչին։ Բայց հանրությանը պատմելիս թող մանիպուլյացիաների չդիմի՝ չարաշահելով ապօրինի հարստացման մասին հանրության իրավական գիտելիքների բացակայությունը»։


Ժպիտ է առաջացնում, որ ինձ կարելի է մեղադրել 5 միլիոն դրամ կամ 10 000 դոլարով հարստանալու մեջ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի մեղադրանքներին և Fip.am-ի հրապարակմանը: «Լուրջ չեմ վերաբերվում դրանց: Դանիել Իոաննիսյանին էլ, որը այս կայքի սեփականատերն է, թե հիմնադիրն է, չգիտեմ, որևէ բան չեմ ուզում ասել, որ ինքը տարբեր տեղերից գումար չուզի, չասի, որ իրեն Ազգային ժողովի փոխխոսնակը ճնշումների է ենթարկում և այլն, և այլն: Իրենք պետք է զգույշ լինեն, որովհետև հրապարակման մեջ իրենք կասկածներ են հայտնում, բայց, ըստ էության, վերնագիրը դնում են միանշանակ ինչ-որ բանի մասին: Նրանց գործն է, ես զգուշացրել եմ, որ եթե օրենքին համապատասխան ձևով իրենք մեկնաբանությունը չհրապարակեն, ես չեմ բացառում, որ դատի կտամ»,- ասաց նա:


Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքն ընդամենը զգուշացրել է, որ դատի է տալու: «Բավական է, որ ամեն օր մի բան հնարեն իրենց վարկանիշը բարձրացնելու համար: Կարող եք մտնել իրենց կայք և տեսնել, որ վերջին շրջանում ամենաշատ ընթերցված նյութերն իրենց կայքում իմ լուսանկարով է: Հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ հիմա, քանի որ Հայաստանը ժողովրդավար երկիր է դարձել, հասարակական կազմակերպությունները չեն կարողանում միջազգային կառույցներից գումարներ ստանալ: «Փնտրտուք է, անգրագետ փնտրտուք, որովհետև եթե գոնե ինձ զանգեին, հարցնեին, թե նման բան կա, կարո՞ղ եք մեկնաբանել, ցույց կտայի տեղը, կասեի՝ նման բան կա, չեք նկատել: Մայիսի 31-ը հայտարարագիր ներկայացնելու վերջին օրն է, չեն սպասել նույնիսկ 31-ը լրանա, ճշտեն՝ տրվե՞լ է, թե ոչ»,- ասաց նա:


Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ իր մասին հրապարակում պատրաստողների նպատակը հենց այն է, որ ինքը դատի տա, և միջազգային կառույցներին ցույց տան, որ ԱԺ փոխխոսնակը նման բան է արել, դրամաշնորհ ստանան: Դրա համար, ըստ նրա, պետք է դեռ որոշի՝ դատական գործընթաց սկսե՞լ, թե ոչ: «Ինձ հանգստացնում է այն, որ մարդիկ ինձ լավ գիտեն: Ես այս քաղաքում ապրել եմ, մարդիկ գիտեն, թե ես ինչեր եմ ունեցել և ինչ ունեմ»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ