«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը նիստերը դռնփակ կանցկացնի

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը նիստերը դռնփակ կանցկացնի
02.06.2019 | 15:23

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը աշխատանքը կսկսի հաջորդ շաբաթվանից: Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: «Հանձնաժողովի նախագահը՝ պարոն Քոչարյանը, նախատեսում է առաջին նիստը անցկացնել հունիսի 4-ին,- ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: - Հանձնաժողովի աշխատանքները անցկացվելու են հիմնականում փակ: Հանձնաժողովը որոշում կկայացնի, թե որ չափով է հրապարակելու նյութերը»:


Բացի պատգամավորներից՝ հանձնաժողովում կընդգրկվեն նաև փորձագետներ: Կգործի նաև առանձին աշխատանքային խումբ, որը կզբաղվի տեխնիկական հարցերով: Ըստ նյութերի կհրավիրվեն նաև պաշտպանության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաներ: Ըստ օրենքի հանձնաժողովը կգործի վեց ամիս: Պատգամավորները վստահեցնում են՝ իրենց սկսած աշխատանքը կտեղափոխվի իրավական տիրույթ, եթե ուսումնասիրության արդյունքում քրեորեն պատժելի հանգամանքներ ի հայտ գան:

Դիտվել է՝ 368

Մեկնաբանություններ