«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Բանակցում են հարգանքով, ոչ թե պահանջով

Բանակցում են հարգանքով, ոչ թե պահանջով
02.06.2019 | 15:25

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը, հնարավոր է, ցանկություն հայտնի բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Թեհրանի վրա և հարգանք ցուցաբերի՝ տեղեկացնում է Reuters-ը:

«Մենք տրամաբանության և բանակցությունների կողմնակից ենք, եթե մյուս կողմը բանակցությունների սեղանի շուրջ նստի հարգանքով և հետևի միջազգային նորմերին, ոչ թե բանակցություններ վարելու հրաման տա»,- հայտարարել է Ռոհանին: Նա չէր բացառել, որ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների չեղարկման դեպքում ԱՄՆ-ի հետ հնարավոր է բանակցություններ սկսվեն:


Թրամփը Ճապոնիայում մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Իրանի հետ բարդ հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանում իշխող ռեժիմի փոփոխության հասնել:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ