«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Էլիֆ Շաֆակի՝ «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակի նկատմամբ

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Էլիֆ Շաֆակի՝ «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակի նկատմամբ
02.06.2019 | 15:26

Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել մի շարք գրողների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձող «Ստամբուլի բիճը» վեպի հեղինակ Էլիֆ Շաֆաքի նկատմամբ, հայտնում է The Guardian-ը: Ըստ ակտիվիստների՝ սա իշխանությունների կողմից ազատ խոսքի իրավունքի խոչընդոտման փորձ է: Իշխանությունները հետաքննություն են սկսել այն գրողների նկատմամբ, որ իրենց ստեղծագործություններում անդրադառնում են վիճահարույց թեմաների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությանը, մանկապղծությանը: Նրանք մեղադրվում են այդ երևույթների խրախուսման համար:


Էլիֆ Շաֆաքը նշել է, որ վերջին երկու օրը սպառնալիքներով հազարավոր հաղորդագրություններ է ստացել: Հեղինակի համար զարմանալի է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնության բարձր մակարդակ ունեցող երկրի իշխանություններն այդ խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, հետապնդում են խնդրի մասին բարձրաձայնող գրողներին: «Սա մեծագույն ողբերգությունն է: Այս ամենը վերածվել է վհուկների որսի»,-նշել է նա:


The Guardian-ը հիշեցնում է, որ 2006թ. Շաֆաքը դատարանի առջև էր կանգնել «թրքականությունը վիրավորելու» մեղադրանքով: Այն ժամանակ դատարանը նրան մեղադրում էր «Ստամբուլի բիճը» վեպում Հայոց ցեղասպանության մասին գրելու համար:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ