ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Մեծ Բրիտանիայի իշխանություններին միությունից հեռանալու պատճառով ԵՄ-ի հանդեպ պարտականությունները չկատարելու համար 39 միլիարդ ֆունտ (մոտ 50 միլիարդ դոլար) փոխհատուցումը չվճարել Բրյուսելին: Հունիսի 1-ին, The Sunday Times-ին հարցազրույցում նա ասել է.
«Եթե ես լինեի նրանց փոխարեն (բրիտանական իշխանությունների), 50 միլիարդ դոլար չէի վճարի։ Ես այդպես կանեի։ Չէի վճարի, դա մեծ գումար է»: Նա հաստատեց, որ, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին առաջարկել է դատի տալ ԵՄ-ին՝ Բրյուսելում ավելի շատ լծակներ ունենալու համար:
«Եվրամիության կատարած սխալների, Մեծ Բրիտանիային շատ գումար ծախսել տալու և մեծ վնաս պատճառելու համար ես այս հարցը քննարկման կդնեի՝ դատական վեճի կամ միջնորդության ձևով», – ասել է Թրամփը: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան «շատ դժվարությամբ կհասնի լավ գործարքի, եթե բանակցությունները ընթանան այդ ճանապարհով»: Թրամփն առաջարկել է Լոնդոնին՝ ԵՄ-ից դուրս գալ առանց համաձայնության, եթե միության ղեկավարությունը հրաժարվի բրիտանական կողմին տալ՝ ինչ ուզում է: ԱՄՆ նախագահը խոստացել է Brexit-ից մի քանի ամիս անց առավելագույն ջանքեր գործադրել՝ Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի գործարք կնքելու համար: