«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ավտովթարի հետևանքով մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը

Ավտովթարի հետևանքով մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսը
02.06.2019 | 15:28

Ավտովթարի հետևանքով 35 տարեկանում մահացել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսը: Ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ արդեն ցավակցական հեռագրեր են հղել նրա նախկին ակումբները՝ «Արսենալ»-ը և «Սևիլիա»-ն:

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Ռեյեսը հանդես է եկել «Սևիլիա»-ում, «Արսենալ»-ում, Մադրիդի «Ռեալ»-ում, Մադրիդի «Ատլետիկո»-ում, «Բենֆիկա»-ում: Ավտովթարը եղել է հունիսի 1-ի կեսօրին Սևիլիա-Ուտրերա մայրուղու վրա: Ռեյեսի «Mercedes Brabus S550»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե բլոկներին, մի քանի անգամ շրջվել, ապա այրվել: Մահացել է նաև Ռեյեսի 23-ամյա զարմիկը՝ Խոնաթան Ռեյեսը։ Ավտոմեքենայում եղել է նրա ևս մեկ զարմիկը, նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։ Մեքենայի ղեկին եղել է Ռեյեսը։ Վթարի պատճառը արագության գերազանցումն է՝ մոտ 200կմ/ժ։

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ