«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Գրեյս Քելլիի թոռնուհին ամուսնացավ

Գրեյս Քելլիի թոռնուհին ամուսնացավ
02.06.2019 | 15:29

32-ամյա Շարլոտ Կասիրագին՝ իշխանուհի Գրեյսի թոռնուհին, Կառոլինա Կասիրագիի դուստրը և իշխան Ալբերտ II-ի զարմուհին, ամուսնացել է 37-ամյա պրոդյուսեր Դիմիտրի Ռասամի հետ Մոնտե Կարլոյի իշխանական պալատում:


Շառլոտի փեսացուն ֆրանսիական ֆիլմերի աստղ Կառոլ Բուկեի և լիբանանյան ծագումով պրոդյուսեր Ժան Պիեռ Ռասամի որդին է: Հարսանեկան արարողությունը փակ էր ԶԼՄ-ների համար: Giambattista Valli նորաձևության տունը հայտնեց, որ Մոնակոյի թագավորական տան հարսնացուն հարսանեկան արարողության ժամանակ իր ապրանքանիշի զգեստ է նախընտրում կրել։ Տարվա ամենագեղեցիկ արքայական հարսանիքներից մեկի հյուրերը եվրոպական արիստոկրատիայի ներկայացուցիչներ էին և փեսացուի բարեկամները։ Պաշտոնական հատվածից հետո նորապսակները 300 հյուրերի հետ գնացին Միջերկրականի ափ, որտեղ խնջույքն էր կազմակերպվել: Շառլոտը մեծ ժապավեններով զարդարված մոխրագույն կարճ զգեստով էր Giambattista Valli-ից: Հետագայում պարզվեց նաև, որ հագուստը կարել էր Իվ Սեն Լորանը: Կասիրագիի զգեստը մասամբ հիշեցնում է տատիկի՝ Գրեյս Քելլիի հարսանեկան զգեստը, որը 1956-ին ամուսնացել էր Մոնակոյի արքայազն Ռեյնիեր III-ի հետ։

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ